Արցախում այսօր բացվել է առաջին «Երիտասարդական վերլուծական կենտրոնը»

Արցախում այսօր բացվել է առաջին «Երիտասարդական վերլուծական կենտրոնը»

«Այսօր ԱՀ ԱԺ դահլիճում տեղի է ունեցել Երիտասարդ վերլուծական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը,որին մասնակցել են Արցախի տարբեր համալսարանների և մասնագիտությունների տեր երիտասարդներ։ Հրավիրված էին նաև համալսարանների ուսխորհուրդների ղեկավարները և պրոռեկտորները,ԱԺ պատգամավորներ»_ այս մասին Hraparak.am_ ին տեղեկացրեց «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը։ 

Վերջինս ընդգծեց, որ այսկերպ «Երիտասարդ վերլուծական կենտրոնի» երիտասարդները հնարավորություն կունենան ճանաչողական հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ,հանդես գալ տարբեր օրինագծերի մեջ փոփոխություններ կատարելու նախագծերով,հասարակական կյանքում տեղի ունեցող խնդիրների վերլուծումով և բարձրաձայնումով։

«Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այցելություններ կլինեն ԼՂՀ և ՀՀ շրջաններ,համագործակցություն ՀՀ և ՌԴ վերլուծական կենտրոնների հետ։Արցախի երիտասարդության մոտ կա հստակ գիտակցում և կամք մնալու հայրենի հողում և պայքարելու հանուն պետականության։ Երիտասարդների ներգրավվածությունը անչափ կարևոր է տարբեր նախագծերին», - ասաց Արշակ Աբրահամյանը։