Նրանց համար կարեւորը ոչ թե հայրենիքն է, այլ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելը

Նրանց համար կարեւորը ոչ թե հայրենիքն է, այլ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելը

Մինչ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին էին պատրաստվում եւ Արցախի ու Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ հավաքվում էին, որ իրենց անհամաձայնությունը հայտնեն այս իշխանությունների վարած քաղաքականության եւ Ադրբեջանին ու Թուրքիային ուղղված զիջումների դեմ, կառավարությունում եւս մի խումբ երիտասարդներ էին հավաքվել, բայց ոչ թե ազգային հարցերով մտահոգ, հայրենասեր երիտասարդները, այլ Զարեհ Սինանյանի եւ կառավարության հետ համագործակցողները: Նրանք Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներն էին, որոնց որոշել էր այսօր ընդունել ՀՀ վարչապետը:

Կառավարության հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման ընթացքում «իԳործ»-ի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման հնարավորության համար և ներկայացրել են իրենց աշխատանքը, որն իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում: Վարչապետը Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, Հայաստանի միջազգային համագործակցությանը, տնտեսության խթանմանը, Սփյուռքի ներուժի իրացմանը, կրթության, գիտության և ոլորտների խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին»:  

Եթե ավելի պարզ ասենք` այս անհայրենիք եւ Հայաստանի ու Արցախի խնդիրների հանդեպ զրո հետաքրքրություն ունեցող ջահելներն են Նիկոլի եւ նրա խաղաղության դարաշրջանի հենարանը: Սրանք դեմ չեն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, դեմ չեն, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին, իսկ մեր երկրից կտոր-կտոր զիջեն թշնամուն: Սրանց համար կարեւորը Նիկոլ Փաշինյանի մոտ հյուրընկալվելն է եւ նրա հետ լուսանկարվելը: