Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել

Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել

Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից։

X սոցիալական ցանցում այս մասին գրել է Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը։

Հարցին` անօդաչու սարքերը դրսի՞ց են արձակվել, թե՞ երկրի ներսում, Դալիրիանը պատասխանել է` հեռվից գալ չէին կարող։

«Նրանց թռիչքի հեռահարությունը շատ կարճ է։ Անկասկած, ներսից»,- նշել է Դալիրիանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը 3 խոցված կվադրոկոպտերի մասին է։