Ադրբեջանը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձի սպանվելու մասին

Ադրբեջանը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձի սպանվելու մասին

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հոկտեմբերի 2-ին ժամը 16:55-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Ղազախի շրջանի Ղուշչի- Այրում գյուղի հատվածում գնդակոծվել է միջդիրքային հաղորդակցության ուղիների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել էքսկավատորավար Սաֆարալի Աբասովը:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր միջպետական սահմանի նույն հատվածում ,,հայկական դիվերսիոն խմբի թափանցումը կանխելու,, մասին, ինչը հերքել է Հայաստանի ՊՆ-ն: