Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոն է դարձել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը ընթանում էր Ռումինիայի Յասի քաղաքում:

Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19-ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: