Ի՞նչ իրավունքով եք շարունակում որոշել մեր ժողովրդի ճակատագիրը․ Արա Սահակյան

Ի՞նչ իրավունքով եք շարունակում որոշել մեր ժողովրդի ճակատագիրը․ Արա Սահակյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ մայիսի 14֊ի արտահերթ նիստի տպավորությամբ

Պետական հեղաշրջման արևմտյան սցենարով իշխանությանը տիրացած խմբակը գլխիկոր աղերսում է Ռուսաստանի և ՀԱՊԿ֊ի աջակցությունը՝ հայ֊ադրբեջանական սահմանային կնճիռը հաղթահարելու համար։

Ռուսաստանի օգնությունն է աղերսում՝ կառչելով ՀՀ ԵՎ ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրից։

ՀԱՊԿ֊ի օգնությունն է աղերսում՝ կառչելով այդ կազմակերպության ստեղծման մասին պայմանագրից։

Ու զղջման ոչ մի խոսք։ Չեն ասում, որ այդ երկու փրկօղակ֊պայմանագրերը ստեղծել են իրենց կողմից վարկաբեկվող նախկին իշխանությունները. ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել է 1997թ. օգոստոսի 29֊ին, վավերացվել 1998թ. փետրվարի 3֊ին։

ՀԱՊԿ֊ը ստեղծվել է 1992թ մայիսի 15֊ին և Հայաստանը դրա հիմնադիր անդամ է։
Ո՞վ եք դուք, որ հայ ժողովուրդը անդառնալի մարդկային ու տարածքային  կորուստներ պետք է կրի ձեր մահաբեր մոլորության համար։ 

Ի՞նչ իրավունքով եք շարունակում որոշել մեր ժողովրդի ճակատագիրը, անամոթներ»։