Գերմանիայում մեկ օրում 66 մարդ է մահացել կորոնավիրուսից

Գերմանիայում մեկ օրում 66 մարդ է մահացել կորոնավիրուսից

РИА Новости-ն, հղում անելով Ռոբերտ Քոխի ինստիտուտի տվյալներին, հայտնում է, որ երեկ Գերմանիայում կորոնավիրուսը 66 մարդու կյանք է խլել։

Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում մեկ օրում աճել է 4751-ով և հասել 57298-ի։

Գերմանիայում, ըստ նույն ինստիտուտի տվյալների, վերջին տվյալներով կորոնավիրուսից մահացել է 455 մարդ։