ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումը ԱՀ նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանի հետ

ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումը ԱՀ նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանի հետ

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպում են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածու, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Հանդիպմամբ եզրափակվել է ԱՀ նախագահի 5 հավանական թեկնածուների հետ ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումների փուլը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Դավիթ Իշխանյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի հետ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում, իսկ ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ կայացած հանդիպումների արդյունքների և ՀՅԴ Արցախի կառույցի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի դեկտեմբերի սկզբներին կայանալիք արտակարգ ժողովից հետո: