Արանքում մնում է մի ծանր փաստ

Արանքում մնում է մի ծանր փաստ

 ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նման իրավիճակներում ով ինչ ասես կարող է անել դեպքի վայրում. մեկը գողանա, մյուսը` կոկիկ հավաքի, մեկը օգնի, մյուսը` խանգարի, մեկն առանց գիտակցելու գնա ընկնի կրակի մեջ մարդ փրկելու համար, մյուսը` էլի սեփական կյանքի նկատմամբ թույլ ինքնապաշտպանական ռեակցիա ունենա, գլուխը բռնի, նստի ճիշտ փլատակների մեջտեղում։ Մեկը` արագ կողմնորոշվի, մյուսը` մոլորվի, մեկը նստի լացի իր մոխիր դարձած խանութի համար, որովհետեւ էդ խանութն իր ընտանիքի հացն ու ջուրն էր, հենքն էր, հիմքն էր, մյուսը` ոչ էլ մտածի։ 

Ու էս բոլոր դրսեւորումները որեւէ կապ չունեն «ազգս լավն է» ու «ազգս քխ է» բնորոշումների հետ։ Սրանք պարզ մարդկային դրսեւորումներ են, վախեր են, ուժեր են, բնազդներ են, քայլեր են ֆորսմաժորային իրավիճակում. բոլոր երկրներում, բոլոր ազգերի մեջ։ 
Այլ հարց ա, թե էս ամեն ինչը ոնց է համակարգվում, ով/ովքեր են իրավիճակը վերահսկում։ Այ էս ա, որ մեր մասին ա։ 
Արանքում մնալու ա ու մնում ա ծանր փաստ. անփութության արդյունքում մինչեւ հիմա լիքը մարդ` լավ ու վատ, գրագետ ու ոչ այդքան, կրակի հետ կռիվ են տալիս, որ մարդկանց գտնեն. 5 տարեկան էրեխա գտնեն, գրողը տանի... 
Ու էս փաստն ա ամենատխուրը»: