Ինչպես է նախապատրաստվել Ղարաբաղյան այս ավանտյուրան․ ներկայացնում է Վլադիմիր Կազիմիրովը

Ինչպես է նախապատրաստվել Ղարաբաղյան այս ավանտյուրան․ ներկայացնում է Վլադիմիր Կազիմիրովը

Ինչն է բնութագրող Ղարաբաղյան ճակատում մարտական գործողությունների ներկայիս վերականգնման համար։ Այն, որ ակնհայորեն Բաքուն նախապատրաստվել է այս ամենաին։ Այս մասին գրում է ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ռեգնում»-ում։ «Չկան առանձնապես կասկածներ, թե որ կողմն էլ վերսկսել մարտական գործողությունները Ղարաբաղի ճակատագծում։ Միանշանակ դա Ադրբեջանն է, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ։ Տարիներ ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում էր բացահայտ, որ պատերազմը ավարտված չէ, եւ շարունակվելու է։ Ռազմատենչ հայտարարությունները, որոնք հնչեցնում էր Բաքուն, ինչպես նաեւ հրադադարի խախտումները ճակատագծում անթիվ անհամար են։ Միջադեպերը երբեմն երբեմն կարող էին իհարկե առաջանալ տարերայնորեն, սակայն դրանց մեծ մասը կանխամտածված են եղել, որպեսզի ցույց տան Ադրբեջանի ժողովրդին, որ իշխող վերնախավը չի հաշտվել 1991-94 թթ պատերազմում կրած պարտության հետ եւ գերակա դիրքերի կհասնի, եթե նույնիսկ հարկ լինի՝ ուժով։ Թե ինչ պետք է անի Լեռնային Ղարաբաղը, առանձնահատուկ հարց է, իսկ այն, որ Ադրբեջանը իր մի շարք տարածքներ կորցրել է, դժվար թե պատահական կարելի լինի համարել։ Բաքուն մշտապես եւ համառորեն անտեսել է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերում առկա՝ կրակի դադարեցման պահանջը։ Հեյդար Ալիեւը նույնպես ապավինում էր խնդրի ուժային լուծմանը, հատկապես, որ Ադրբեջանը ունի ավելի մեծ հնարավորություններ։ Հատկանշական է, որ հրադադարից մեկ ամիս առաջ՝ 1994-ի ապրիլի 15-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը, մասնակցությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիեւի, ոչ միայն կոչ արեց դադարեցնել կրակն ու ռազմական գործողությունները, ինչպես պահանջվում էր ՄԱԿ ԱԽ-ում, այլ նաեւ այն ամրապնդել հուսալիորեն՝ հակամարտության քաղաքական կարգավորումն ապահովելու համար։ Ռուսաստանն էլ, ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ, կողմերին բերեց հրադադարի 1994 թվականի մայիսի 12-ին։ Սակայն Բաքուն քսավեց տարի շարունակ, եւ հատկապես՝ Իլհամ Ալիեւի օրոք երբեք թույլ չտվեց, որ հրադադարը ամրապնդվի, նույնիսկ ՄԽ բազմամյա բանակցությունների ընթացքում։ Ներկայիս մարտական գործողությունների վերսկսման համար պետք է նշել, որ Բաքուն նախապես է եղել պատրաստված եւ անհեթեթություն է մտածել, որ հայերը եւս մի քանի բարձունքների հանդեպ վերահսկողություն սահմանելու համար նման քայլի կգնային։ Ադրբեջանը անցավ համանախագահների ուղիղ քննադատությանը, որպեսզի արդարացնի իր հետագա գործողությունները եւ չթաքցրեց, ու դիմելու է ուժի։ Պահը Բաքին թվաց չափազանց հարմար։ Գրեթե ողջ աշխարհը զբաղված էր համավարակով։ Ռուսաստանը հետեւում էր Բելառուսում տիրող վիճակին, ԱՄՆ-ն խառնված էր ընտրություններով, Ֆրանսիան էլ՝ դեղին ժիլետներով։ Հատկանշանական է նաեւ այն, որ մարտական գործողությունները վերսկսվեցին վաղ առավոտյան, այն էլ կիրակի օրով, որպեսզի հայերին դիմագրավելու հարցում դժվար լիներ։ Եվ դա ոչ թե տեղային միջադեպ էր, այլ ողջ ճակատագծով կրակի վերսկսում՝ ռմբահարում մինչեւ Ստեփանակերտ։ Այս ամենը ինչ որ բան չի հիշեցնում արդյոք։ Միջազգային հանրության ռեակցիան, բացի Թուրքիայից, չէր կարող այլ լինել։ Ոչ միայն Ռուսաստանն էր պահանջում կրակի դադարեցում, որը վերսկսվել էր հակամարտող՝ հայտնի է, թե որ կողմի կողմից, այլ նաեւ այլ շատ պետություններ։ Սրացումը այնպիսի բարդ ռեգիոնում է, ինչպիսին Անդրկովկասն է։ Իհարկե, Մոսկվայի համար թանկ են եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Սակայն դժվար թե նա անտարբեր է, թե ով է մեղավոր առաջացած աննորմալ, նույնիսկ՝ հանցավոր իրավիճակում։

Վլադիմիր Կազիմիրով․  արտակարգ եւ լիազոր դեսպան 1992-96 թթ Ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական կողմի ներկայացուցիչ, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր գործիչ