Նշաններ, որոնք մատնանշում են նրա դավաճանությունը

Նշաններ, որոնք մատնանշում են նրա դավաճանությունը

Կան մի քանի պարզ նշաններ, որոնք մատնանշում են, որ զուգընկերը դավաճանում է քեզ, գրում է Lady.ru-ն:

1. Նա ավելի շատ վեճեր ու պարզաբանումներ է սարքում. դա նշանակում է, որ նա մեղավոր է ինչ-որ բանում, սակայն փորձում է մեղքը ձեր վրա բարդել:

2. Նա իր հեռախոսին ավելի շատ ժամանակ է տրամադրում, քան քեզ:

3. Նա վիրավորական խոսքեր է ասում գեղեցիկ սեռի կոնկրետ ներկայացուցի հասցեին՝ փորձելով համոզել, որ այդ կինը նրան դուր չի գալիս:

4. Խուսափում է նայել ձեր աչքերի մեջ, ընդ որում՝ դա առավել նկատելի նշաններից է:

5. Նա հեռանում է ձեզանից: Նախկինում դուք զրուցում էիք և շատ բաներ էիք միասին անում: Իսկ այժմ նա չի ցանկանում ձեզ հետ ընդհանուր բան ունենալ:

6. Նա թույլ չի տալիս ձեզ մոտենալ իր հեռախոսին: Եթե նա թաքցնելու ոչինչ չունի, ապա երբ խնդրում ես, որ օգտագործելու համար իր հեռախոսը տա, նա դա պատուհանից դուրս չի շպրտում:

7. Նա այլևս ձեզ հետ սեքսով չի զբաղվում, քանի որ նա արդեն բավարարված է և հետաքրքրված չէ ձեզ հետ սեքսով զբաղվելով:

8. Նա հանկարծ ձեր նկատմամբ ավելի ուշադիր է դառնում, քանի որ այդ ձևով ցանկանում է մեղմել մեղքի զգացումը: