Հոլանդին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է մի քանի ֆուտբոլիստների վաճառել

Հոլանդին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է մի քանի ֆուտբոլիստների վաճառել

Ինչպես գրում են իսպանական հեղինակակավոր մարզական լրատվամիջոցները, Մադրիդի «Ռեալը» շարունակում է քայլեր ձեռնարկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու համար։

Թեպետ մարզական միջազգային մամուլում բազմիցս է գրվել, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել ցանկացող ակումբների ցանկքում «Ռեալը» ֆավորիտ է, սակայն նշվել է նաև, որ մադրիդցիները չունեն ֆինանսական բավարար ռեսուրսներ, Հոլանդին իրենց թիմ հրավիրելու համար։ Ահա և շրջանառվող լուրերի համաձայն, Մադրիդում որոշում են կայացրել վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանան տրանսֆերն իրականացնելու։

Մասնավորապես ասում են՝ «սերուցքայինները» պատրաստ են բաժանվել «Արսենալում» հանդես եկող Դանի Սեբալլոսից, այժմ «Տոտենհեմում» գտնվող Գարեթ Բեյլից, Բրահիմ Դիասից, որը խաղում է «Միլանում» և Լուկա Յովիչից, որն էլ վարձակալական հիմունքներով գտնվում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։