Նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն. Հովհաննես Ազոյան. Տեսանյութ

Նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն. Հովհաննես Ազոյան. Տեսանյութ

Դերասան Հովհաննես Ազոյանը հանդես է եկել տեսաուղերձով.

«Մոռացա ասել, որ նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն.... դա է միակ ճանապարհը քաղաքակիրթ հասարակություն և զարգացած պետություն ունենալու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծել են ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, որտեղ Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հովհաննես Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Հովհաննես Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել դեպքի վայր ժամանած ոստիկաններին։