Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության և ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։

Նշենք, որ Հասանովի Վրաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2023 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։