Գարեջուրը վնասակա՞ր է օրգանիզմի համար․ փորձագետի կարծիքը

Գարեջուրը վնասակա՞ր է օրգանիզմի համար․ փորձագետի կարծիքը

Գարեջրի ամենօրյա օգտագործումը նույնիսկ փոքր չափաբաժիններով, ի տարբերություն շատերի կարծիքի, վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել սննդաբան Իրինա Կարաևան։

Փորձագետի կարծիքով՝ «Ամեն օր մի գավաթ գարեջուրով հարյուր տարի երջանիկ կապրես» խոսքը իրականության հետ կապ չունի։

«Մեծ քանակությամբ գարեջուր խմելը, հատկապես ամեն օր, ուղիղ ճանապարհ է դեպի առողջական խնդիրներ: Նույնիսկ փոքր չափաբաժիններով գարեջուրը բացասաբար է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, բջիջները զանգվածաբար մահանում են թթվածնային քաղցի պատճառով։ Ալկոհոլը կարող է նաև գլխացավեր և ստամոքսի խանգարումներ առաջացնել: Ընդհանուր առմամբ, դա վնասակար ազդեցություն է ունենում ամբողջ մարմնի վրա։ Ինչպես նաև սկսում է տուժել սրտանոթային համակարգը։ Սիրտը ծածկվելով ճարպի շերտով, մեծանում է չափերով, իսկ դա սպառնում է առիթմիայի և հիպերտոնիայի առաջացմանը»,- ասել է Կարաևան:

Դիետոլոգը նաև նշել է, որ նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլը աստիճանաբար նվազեցնում է կյանքի որակը։

«Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում ալկոհոլից հրաժարվելու ճանապարհը, որից հետո սկսում են վարել առողջ ապրելակերպ», - եզրափակել է դիետոլոգը։