Թուրքիան չի հաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը․ Էրդողան

Թուրքիան չի հաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը․ Էրդողան

Անկարան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։
Այս մասին խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել։

«Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ մեր սուրբ գրությունը՝ Ղուրանը, այրվի, պատռվի, և այս ֆոնին ձեր իրավապահներն անգործության մատնվեն, մենք այո չենք ասելու ձեր մուտքին ՆԱՏՕ։ 

Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային»,- ասել է Էրդողանը։