Զենք է ուզում, իմա՞ստը․․․

Զենք է ուզում, իմա՞ստը․․․

Դե բոլորիս էլ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի դարդը  ոչ Ալեն Սիմոնյանն է, ոչ էլ նախագահը։ Չէ մի չէ՜ , հիմա էլ նրանց դարդն է քաշելու։ Երբ ասում են Հայաստանի իշխանությունը ցանկանում է կարգավորել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու հարցը, ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ցանկանում է, որ ինքը զենք կրի։ Ու որպեսզի այս ամենը դոն կիխոտյան չթվա, դրա մեջ օրենքով ներառել է նաև ԱԺ նախագահին ու Վահագն Խաչատուրյանին։ Ես վերջին երկուսին թողնում եմ Փաշինյանի հայեցողությանը և փորձեմ հասկանալ իր զենք կրելու իմաստը։

Ղեկավար, որ կառավարական  շենքից շենք գնալու համար դիպուկահարներ է ցցում տանիքներին, ուժային ողջ գունդը հետևից քարշ է տալիս, թիկնազորի խիտ անտառում ինքը չի երևում, զենքը ինչի՞ն է պետք։ Առավել ևս, երբ զենքի սխալ օգտագործումից կարող է վնասել իրեն։ Մի ավելի վտանգավոր բան կա։ Օրինակը իր վրա չբերեմ, որ չնեղվի։ Մեր զոհված զինվորներից երկուսից մեկին ասում են՝ զենքը սխալ է օգտագործել։ Կան նաև այլ դեպք, երբ ասում են , որ զինվորը ինքնասպանություն է գործել։ Ձեռքին զենք է եղել ու ինքնասպանություն է գործել։

Ինչևէ, զենք կրելը ավելի վտանգավոր է։ Այնպես որ մտածել է պետք։ Զենք պիտի կրեն թշնամու երախում գտնվող մարդիկ, որոնց ձեռքերից հավաքվել է զենքը․․․