Երբ են ժամանելու Ռանոսը, Սևիկյանն ու Սելարայանը

Երբ են ժամանելու Ռանոսը, Սևիկյանն ու Սելարայանը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Երեկ երեկոյան հավաքականն անցկացրեց առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ -«Նոա»


Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»


Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»


Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)


Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)


Կամո Հովհաննիսյան -«Արարատ-Արմենիա»


Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»


Հովհաննես Համբարձումյան - «Նոա»


Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»


Էրիկ Փիլոյան -«Ուրարտու»


Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)


Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)


Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»


Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»


Արթուր Միրանյան – «Նոա»

Մարտի 18-ին թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ: