Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն բազան կլինի Ռումինիայում

Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն բազան կլինի Ռումինիայում

Ռումինիայի տարածքում սկսվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն բազայի կառուցումը, որի շինարարության արժեքը կազմում է 2,5 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Ռազմական օբյեկտը հանդիսանում է Mihail Kogălniceanu ավիաբազայի ընդլայնումը։ 
Նրա տարածքը կկազմի 2800 հա, ընդհանուր պարագիծը՝ 30 կմ։ 

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մինչև 10 հազար զինծառայող և նրանց ընտանիքների անդամները կարող են մշտապես բնակվել բազայում։