Գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին

Գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած բանակցություններից հետո, իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տաշքենդում կայանալիք հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը` հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ կազմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ենթադրվում է, որ գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին եւ Կամբոջային։