Եղան պրովոկացիաներ՝ Նիկոլի կողմից ուղարկված մարդկանց միջոցով․ Վերջում օնլայն հարցեր տվեցին Դոգին

Եղան պրովոկացիաներ՝ Նիկոլի կողմից ուղարկված մարդկանց միջոցով․ Վերջում օնլայն հարցեր տվեցին Դոգին

Երեկ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրը, հիշեցնենք՝ Դոգն է՝ Վարդան Ղուկասյանը, ով տարիներ առաջ մեկնել է Հայաստանից եւ ֆեյսբուքով օնլայն շփվելով հանրության հետ հայտնի է դարձել, ապա որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ կուսակցություն հիմնել, մասնակցել ընտրություններին: Նրա հիմնադրած «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանն էլ հանրությանը հայտնի է որպես «Վանոյի Արտակ»: Կուսակցության համագումարի եւ անելիքների մասին նա մեզ հետ զրույցում ասաց․«Ուղիղ երեք ժամ տևած «Հանրային Ձայն» կուսակցության համագումարը սկսվեց մի տեսանյութով, որտեղ 3.5 րոպեի ընթացքում ներկայացնում ենք մեր ծրագրերն ու անելիքները: Տեսանյութում հնչում է «Հանրային Ձայն» կուսակցության հիմնը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, ներկայացվում է արդեն իսկ փոխված գերբը, հետո՝ ընտրություններ, եկանք իշխանության, բռնեցինք երկիրս այս օրվան հասցրած նախկին և ներկա մեղավորներին։ Այնուհետև ներկայացնում ենք, թե ինչպես ենք պատկերացնում հզորացնել երկիրս ու վերադարձնել կորցրածը: Բավականին ազդեցիկ է, և ովքեր որ դիտել էին մինչ այդ, բոլորն էլ ազդված են: Ամբողջ դահլիճը ոտքի կանգնած ընդունեց հիմնը: Ամեն անգամ, երբ որ ԱԱԾ-ն տեսանյութում կալանավորում էր այս 4 ղեկավարներին (նախկին նախագահներին), դահլիճը ծափահարում էր: Բոլորը հուզված ու անակնկալի եկած էին»:

Գալստյանն ասում է՝ «էլիտ Պլազայի դահլիճն ամբողջությամբ դատարկել էին, տեղավորել էին աթոռ,որոնք մոտ 700 հոգու համար էր նախատեսված, մոտ 200-ից ավել մարդ էլ ոտքի վրա էր կանգնած: «Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մոտ 400 հոգու հետ ենք ուղարկել: Չկա մեկը, ում ասել եմ հետդ մարդ բեր, չկա մեկը՝ ում ասած կլինենք՝ 1000 դրամ փող կտաս, բոլորն ինքնակամ են եկել, որպեսզի մասնակցեն կուսակցության համագումարին: Ֆուրշետը նախատեսել էինք մոտ 300 հոգու համար՝ մտածելով, որ ամառ է, շոգ է, օրը շաբաթ հազիվ էլ այդքան մարդ գա, բայց արի ու տես մոտ 1400 հոգի եկել էր, որոնցից մի մասին էլի եմ կրկնում, ցավոք սրտի, չկարողացանք ընդունել տեղերի սահմանափակման պատճառով: Բոլորը հասարակ քաղաքացիներ էին, ովքեր որ համաձայն չեն այն մտքի հետ, որ մենք տեր չենք մեր հայրենիքին, ովքեր մտածում են՝ «Համբոյի Գիքորն է» մեր սիմվոլը, որովհետև ես համոզված եմ, որ մեր սիմվոլները՝ դա Սողոմոն Թեհլերյանն է, Մոնթեն է: Մի բանաձևով կասեմ՝ վրեժի ծարավով մարդիկ էին հավաքվածներս»,-ասաց Արտակ Գալստյանը: «Եղան պրովոկացիաներ՝ Նիկոլի կողմից ուղարկված մարդկանց միջոցով, սակայն շատ արագ կանխեցինք դա: Ծրագիրը, որը բաղկացած էր 32 կետից՝ օնլայն տարբերակով բառացի ներկայացրեց Վարդան Ղուկասյանը:

Վերջում էլ քաղաքացիները հնարավորություն ստացան հարց ու պատասխանի միջոցով իրենց հուզող հարցերը տալ Վարդան Ղուկասյանին: Ես ու Վարդան Ղուկասյանը բավականին լավ ընկերներ ենք, մեր հայկական ավանդապաշտ հիվանդությունը չունենք ամբիցիաների հետ կապված, ինքը բարձրացնում է ինձ, ես՝ իրեն: Լավագույն գնահատականը գիտեք ո՞րն էր, որ բանախոսների մեծ մասն ինձ ասում էր՝ Արտակ Ղուկասյան, Վարդանին՝ Վարդան Գալստյան: Համագումարի ժամանակ ինձ մոտեցան երեք զոհված զինծառայողի հարազատներ, ովքեր խնդրեցին, որ ես վերահաստատեմ և խոստանամ, որ «Հանրային Ձայնի» իշխանության գալու դեպքում Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները չեն թաղվելու Հայոց հողում: Եվ ես խոստացել եմ, որ այդպես էլ լինելու է: Այսօրվա համագումարը փայլուն անցավ, և այն դառնալու է ոչ թե կուսակցության հիմնադրում, այլ՝ ազգային ազատագրական շարժման հիմքի մեկնարկը, որը որ սկսվելու է «Հանրապետության» հրապարակից՝ Կառավարության շենքը թուրքերից մաքրելու գործընթացից»,-ասաց Գալստյանը: Վերջում հայտարարվել է խորհրդի կազմը: Ընտրվել է 29 հոգանոց խորհուրդ՝ Վարդան Ղուկասյանը ընտրվել է պատվավոր նախագահ Արտակ Գալստյանը՝ խորհրդի նախագահ: «Ամեն ինչ չափված- ձևած կազմակերպված անցավ»,-խոսքը եզրափակեց Արտակ Գալստյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: