Դա բանակցությունների ամենախայտառակ տապալումը կլինի

Դա բանակցությունների ամենախայտառակ տապալումը կլինի

«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստատնտին Տեր-Նակալյանը «Հայելի» մամուլի ակումբում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում այն հայտարարությունների վերաբերյալ, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը պետք է դադարեցնել՝ հաշվի առնելով Ադրբեջանական կողմի հայտարարությունները և հայկական կողմի լռությունը, ասաց․

«Ողբերգությունը միայն այն փաստը չէ, թե ինչ է ասել Ադրբեջանը, խնդիրն այն է, որ դրան չի հետևել արձագանք՝ ոչ միայն մեր, այլև միջնորդ համանախագահող երկրների կողմից։ Այսինքն՝ ստացվում է, որ առնվազն միջնորդների պարագայում նրանք լրիվ համաձայն են այդ՝ կապիտուլյացիա պահանջող տեքստի հետ։ Եթե սրան գումարում ենք նաև Լավրովի տված բանաձը, որը նա արեց Բաքվում, դա հավելյալ մեծացնում է խնդիրը։ Մեզ ոչ ոք չի բացատրում, թե այդ «հնգակողմ» հայտարարությունը ի՞նչ է նշանակում, դա ի՞նչ 5 կողմ է։ Այսինքն՝ Մինսկի խումբ, Հայաստան, Ադրբեջան, Արցախ։ Դա եղավ 4։ Արդյոք կարելի է եզրակացություն անել, որ Ալիևը կարողացել է լեգիտմացնել այսպես կոչված «Ղարաբաղի  ադրբեջանական համայնք» կազմակերպությունը։ Եթե դա այդպես է, ապա դա ամենախայտառակ տապալումն է բանակցային գործընթացում զինադադարի կնքումից ի վեր։ Որովհետև ստացվում է, որ այդ կազմակերպությունը բերում հավասարեցնում են Արցախի Հանրապետության հետ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եղել են ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ լրագրողական փոխայցերի մասով, որոնց մասին մեզ չէին ասում․․․»։