Ադրբեջանական կողմը անուղղակի կերպով բանակցությունները բնութագրում է որպես «լարված»

Ադրբեջանական կողմը անուղղակի կերպով բանակցությունները բնութագրում է որպես «լարված»

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ուշագրավ վերնագրով հոդված է հրապարակվել ադրբեջանական քարոզչական Haqqin.az կայքում, որտեղ իբրև իրենց տեղեկությունների հիման վրա պնդում են, թե Հայաստանը փորձել է ձախողել Բրյուսելյան ձևաչափը: Հիմնականում հիմնավորում են, թե իբրև Հայաստանը չի ներկայացրել «Խաղաղության համաձայնագրի» բանակցային կազմը, բայց Ադրբեջանի պնդմամբ՝ շուտով կհանդիպեն արտգործնախարարները այդ հարցը և նախագիծը քննարկելու համար: Իմ տպավորությամբ, ամենից շատ դժգոհ են «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ որևէ արձանագրումից: Բայց նշում են, որ արցախյան հիմնահարցը այլևս չի լինի բանակցային օրակարգում: Փաստացի, ադրբեջանական կողմը անուղղակի կերպով բանակցությունները բնութագրում է որպես «լարված»: Նշեմ նաև, որ իրենք հանդիպման մասին պաշտոնական որևէ հաղորդագրությունը դեռևս չեն տարածել»: