Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել

Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել

Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգմանը քննիչների կողմից պատշաճ չարձագանքելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անփութություն դրսևորելու առերևույթ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին հաղորդում են քննչականի մեր աղբյուրները։ 

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին Քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկանները իջել են մեքենայից՝ իբրև բնական կարիքները հոգալու համար, այդ ընթացքում 3 դիմակավորված անձինք Սամվելին քարշ են տվել մեքենայից դուրս, արժանապատվությունը նվաստացնող արարքներ կատարել վերջինիս նկատմամբ։

Սամվել Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել էր «հակահայ վիժվածք»։ 

Պաշտպանները դեպքի մասին հրապարակային հայտարարել էին ապրիլի 16-ին, սակայն Քննչական կոմիտեն մինչև ապրիլի 17-ը հայտարարում էր, թե հաղորդում չեն ստացել, որպեսզի վարույթ հարուցեն։