Ի՞նչ է ասել Պետրակովը հերթական պարտությունից հետո

 Ի՞նչ է ասել Պետրակովը հերթական պարտությունից հետո

Հենակետային գոտում Կալիզիր-Հարությունյան զույգով խաղալը ստիպված քայլ էր, քանի որ Սպերցյանը որոշակի խնդիրներ ուներ, չէր կարող երկու խաղակես խաղալ։ Այս երկու խաղերում տեսա դրական մի բան, որ ֆուտբոլիստները փորձում են, մարզումների ժամանակ լսում են մարզիչներին, ամեն ինչ անում: Բացասականն այն է, որ ֆուտբոլում կարևորը արդյունքն է, ինձ համար կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է, այսինքն՝ ես բացասական եմ աշխատել՝ որպես գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի ընտրանում ընկերական խաղում 2-1 հաշվով պարտվելուց հետո:

«Գոհ եմ Դավիդյանի և Սևիկյանի խաղից։ Ես այնպիսի մարզիչ եմ, որն արդարացումներ չի փնտրում և պատասխանատվությունը միշտ իր վրա է վերցնում։ Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստների խաղից գոհ եմ»,- ասել  է նա: