Հայտնի է, թե ինչու է Հայկ Հարությունյանի գործով վկան լքել երկիրը 

Հայտնի է, թե ինչու է Հայկ Հարությունյանի գործով վկան լքել երկիրը 

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը լքել է երկիրը։ Նշենք, որ խոսքը Հարությունյանի մահվան պահին ներկա գտնված վկայի մասին է։ Մեզ հասած տեղեկությամբ՝ վկան մոտ 2 օրից պետք է վերադառնա Հայաստան, իսկ երկիրը, այսպես ասած, լավ առիթով է լքել, նրա թոռնիկն է ծնվել։ 

«Հրապարակի» հարցին, թե նախաքննական մարմինը որևէ լիազորություն ունի՞ վկայի կարգավիճակով հարցաքննված մարդուն արգելել սահմանը հատել, Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ նման լիազորություն Կոմիտեն չունի: Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մարդուն: Հետաբար, թե հիշյալ վկային, և թե այլ անձի Հայաստանը լքելու հանգամանքը որևէ իրավապահ կառույցի բացթողում չի կարող դիտարկվել: ՔԿ-ից  նաև հաստատեցին , որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Հայաստան: 

Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Գործի շրջանակում հարցաքննվել էր նաև Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։