ԼՀԿ-ն հնարավոր է «հանձնի» ավագանու պոստը

ԼՀԿ-ն հնարավոր է «հանձնի» ավագանու պոստը

Քիչ առաջ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

Պատճառը ավագանու երեկվա արտահերթ նիստն է,երբ բուռն բանավեճ ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ,կողմերն անցան փոխադարձ վիրավորանքի, Վարդանյանը Մարությանին, մեղմ ասած, խայտառակեց:

Մեր տեղեկություններով՝ երեկ մինչև ուշ գիշեր իշխանության բարձր օղակներից «ռազբիրատ» են արել ԼՀԿ-ի հետ, Դավիթ Խաժակյանի վրա են բարդել անկառավարելի վիճակի ողջ պատասխանատվությունը, ԼՀԿ-ից հակադարձել են,որ իրենք չեն կարողանում վերահսկել «Հանրապետություն» կուսակցության իրենց գործընկերներին: Չի բացառվում,որ ստեղծված իրավիճակից ելքը ԼՀԿ-ն գտնի ոչ միայն Խաժակյանին զրկելով ավագանու մանդատից, այլ ընդհանրապես հանձնի այդ պոստը եւ թեկնածու չառաջադրի։