Բրազիլիան հետ է կանչել կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թվականի առաջնության անցկացման հայտը

Բրազիլիան հետ է կանչել կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թվականի առաջնության անցկացման հայտը

Բրազիլիան հետ է կանչել կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թվականի անցկացման հայտը։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը, հղում տալով բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքին։ Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով Բրազիլիան չի կարողանա ՖԻՖԱ-ին համապատասխան ֆինանսական երաշխիքներ տրամադրել նման մասշտաբների միջազգային մրցաշարի կազմակերպման առնչությամբ։ Բրազիլիան զուգահեռաբար պաշտպանել է Կոլումբիայի հայտը։ Հյուրընկալող երկիրը կորոշվի հունիսի 25-ին անցկացվելիք քվեարկությամբ։