ՀՔԾ-ից ինձ «ցրում » են․ այժմ քաղաքացին նստացույց է անում

 ՀՔԾ-ից  ինձ «ցրում » են․ այժմ քաղաքացին  նստացույց է անում

«Հրապարակի» խմբագրություն զանգահարեց քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Հատուկ քննչական ծառայության դիմաց նստացույց է անում։ Նրա խոսքով գնացել է ՀՔԾ մի շարք պաշտոնատար անձանց հետ կապված հանցագործության հաղորդում տալու, սակայն իր դիմումը չեն ընդունել՝ իրեն ուղորդելով դատախազություն․

« Ես իմ դիմումի մեջ գրել եմ բոլոր կեղծիք կատարողների անունները, հիմա բերել եմ էստեղ, որ իրենք գործ քննեն, ինձ խաբում են, թե որոշում կա չվերացրած։ Ես ՀՔԾ-ում բողոք եմ գրել, կոռուպցիայի շղթայի մասին հաղորդում եմ տվել, իրենք ինձ խուսափողական պատասխան են տվել, ինձ ասում են՝ Դուք դիմեք դատախազություն։ Ես իրենց մոտ պաշտոնատար անձանց վերաբերյալ հաղորդում եմ տալիս, որոնք հանցագործություններ են կատարում։

Ես մարդկանց անուններ եմ բերել, իրենց որտե՞ղ պիտի քննեն՝ Էրեբունու բաժնու՞ւմ։ Ես ուզում եմ, որ այդ գործը այստեղ քննվի, իրենք խուսափում են, ասում են՝ այստեղ չի քննվում, որոշում կա Էրեբունու բաժնից փաստաթղթային կեղծիքների վերաբերյա, բայց փաստաթղթային կեղծիքը ի՞նչ կապ ունի իմ դիմումի հետ, ես հաղորդում եմ տվել հանձագործության մասին, ոչ թե գրել եմ որոշում կա, թե չկա։ Ես հիմա այստեղ նստացույց եմ անում, ես ՀՔԾ-ի աստիճանների վրա նստած եմ։

Դատախազությունում գործը չի կարճվել, և համատեղ հանցագործության մասին հաղորդում եմ տվել և ԱԱԾ-ում և այստեղ, ԱԱԾ-ն փաստաթղթային կեղծիք էր բացել, հետո դրա հիման վրա մի հատ ապօրինի որոշում էին կայացրել Էրեբունու բաժնում, հիմա մահանա են բռնել, որ Էրեբունին փաստաթղթային կեղծիքի վերաբերյալ որոշում ունի, դրա համար իրենք այդ գործը այստեղ չեն կարողանում քննել, բայց որոշումն ի՞նչ կապ ունի իմ գրած մարդկանց անունների հետ։ Ես հանցագործության մասին հաղորդումը գրել հանձնել եմ իրենց, անունները հատ- հատ գրված է, իրենք փոխանակ այդ մարդկանց կանչեն, տեսնեն, թես ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ․․․

Էրբունու որոշումն այսպես էր, որ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճել են, բա ես սուտ մատնություն եմ անում, ինձ ինչո՞ւ չեք դատում, ես այդքան մարդու անուն եմ գրել, բա ինձ ինչո՞ւ չեք դատում, որովհետև ես ճիշտ եմ։ ԱԱԾ-ում ես հաղորդում տվեցի, իրենք փաստաթղթային կեղծիք բացահայտեցին, գործն ուղարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին, իրենք այդ գործը կոծկեցին ՝ հեռացնելով մի քննիչի, ում մոտ ես ցուցմունք չտվեցի քանի, որ նա մի գործ էլ էր կոծկել։ Ես քնացի քննչականի պետի մոտ՝ Գոյունյանի, հարցրի, հնարավո՞ր է, որ Ձեզ մոտ պաշտոնատար անձանց քննեք, ասաց՝ ոչ, հիմա՝ այստեղ չի կարելի, այնտեղ՝ չի կարելի, բա որտե՞ղ է կարելի»։ 

ՀՔԾ մամուլի ծառայութունից  էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ լիազորություններ չունի հետաքննություն իրականացնող այլ մարմինների վրա հսկողություն իրականացնելու․

«Սմբուլ Հովհաննիսյանի դիմումը իր հաղորդման հիման վրա հարուցված և ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի վարույթն ապօրինի կարճելու վերաբերյալ քննարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և նրան տրվել է պարզաբանում: Այսօր Ս. Հովհաննիսյանի ընդունելության ժամանակ վերջինս հայտնել է նաև, որ կարճման որոշումը բողոքարկել է դատախազությունում, և այն դեռ գտնվում է քննարկման փուլում: Միաժամանակ Ս. Հովհաննիսյանը պնդել է, որպեսզի նույն դեպքի վերաբերյալ իրենից հանցագործության մասին հաղորդում ընդունվի ՀՀ ՀՔԾ-ում և խնդրել է վերացնել կարճման որոշումը: Նրան սահմանված կարգով պարզաբանվել է կարճման որոշումը բողոքարկելու կարգը և որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական վարույթն իրականացնող այլ մարմինների գործունեությանը միջամտելու, դրանց գործողությունների ու որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, դատավարական որոշումները վերացնելու լիազորություն չունի:»