ՌԴ-ում մտադիր են բժիշկներին և ուսուցիչներին զորակոչից տարկետում տալ

ՌԴ-ում մտադիր են բժիշկներին և ուսուցիչներին զորակոչից տարկետում տալ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման կքննարկի գյուղական բնակավայրերի և երկրի փոքր քաղաքների դպրոցների ուսուցիչներին և բուժանձնակազմին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու նախաձեռնությունը: 
Նախաձեռնությամբ հանդես է եկել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։ Նա փոփոխությունների կարևորությունը բացատրել է տեղերում այս մասնագետների սղությամբ։

«Սոցիալական և կադրային խնդիրը լուծելու համար մենք առաջարկում ենք զորակոչից տարկետում տրամադրել քաղաքացիների այս կատեգորիաներին՝ բուժաշխատողներին և ուսուցիչներին: 

Բացի այդ, պետությունը նրանց պետք է տրամադրի լրացուցիչ սոցիալական արտոնություններ և վճարումներ՝ զորակոչից տարկետման հետ մեկտեղ, ինչը երիտասարդ կադրերին կգրավի գյուղական բնակավայրերում աշխատելու։ Օրինագիծը Պետդումա կներկայացվի հոկտեմբերի 17-ին»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։