Խաղաղության պրոցեսին հարված է հասցվել. ի՞նչ է պահանջում Ադրբեջանը

Խաղաղության պրոցեսին հարված է հասցվել. ի՞նչ է պահանջում Ադրբեջանը

Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններում։Դա դրսևորվեց և պայմանագրի՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և Ադրբեջանի նախագահի հարցազրույցում։ Այստեղ էական ետընթաց կար, կարելի է ասել՝ հարված խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում:

Այս մասին 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դա վերաբերում է և տարածքային ամբողջականությունն ընդհանրապես ճանաչելուն, և կոնկրետ մակերեսներին ու սահմաններին։ Կհիշեք՝ Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք վճռական մնալ մեր դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»,- ասաց նա: