Հնդկական ֆոնդային բորսան ավելի բարենպաստ դիրքերում է․ մասնագետներ

Հնդկական ֆոնդային բորսան ավելի բարենպաստ դիրքերում է․ մասնագետներ

Ներդրողները ավելի լավատեսորեն են տրամադրված հնդկական բաժնետոմսերի նկատմամբ, հիմք ընդունելով այդ երկրի ունեցած գլոբալ տնտեսական հեռանկարները, որոնք համարում են ավելի լավը, քան չինականը։ Այս մասին հայտարարել է ռուս փորձագետ Նատալյա Մալիխը։ Նա նշել է, որ հնդկական ֆոնդային բորսայում ներդրողներն ու բորսայի խաղացողներն իրենց շատ ավելի հարմարավետ են զգում, չինականի համեմատ։

Համաձայն կանխատեսումների, ընթացիկ տարում հնդկական տնտեսությունը կաճի 6,7 տոկոսով։ Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, անցյալ տարի ամերիկացի ներդրողները զգալի կապիտալ են դուրս բերել Չինաստանից։ Բացի այդ, նրանք որոշակի խնդիրներ են նկատել չինական տնտեսությունում, մասնավորապես դեֆլյացիա, խնդիրներ անշարժ գույքի շուկայում, երիտասարդության շրջանում առկա գործազրկության համեմատաբար բարձր ցուցանիշ։ Դուրս բերված այդ կապիտալի մի մասը չի վերադարձել Միացյալ Նահանգներ, այլ շարունակել է մնալ «դրսում» վերաբաշխվելով Ասիական ռեգիոնի այլ երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստանում, ինչը հնդկական բաժնետոմսերի շուկայի համար լիկվիդայնության հոսք է ապահովել, նշել է փորձագետը։