Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, թե իր մետ ռումբ կա:

Ինչպես հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, վերջինս որևէ պահանջ չի ներկայացրել։

Տեղի ունեցած միջադեպի մասին անմիջապես ահազանգ է եղել ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողներին, որոնց կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։