Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի եւ հայկական արմատներով աշխատակիցների հանդեպ խտրական վերաբերմունք կա․ ահազանգ Սոչիից

Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի եւ հայկական արմատներով աշխատակիցների հանդեպ խտրական վերաբերմունք կա․ ահազանգ Սոչիից

Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» բաժնետիրական ընկերության աշխատակիցներս դիմում ենք Ձեզ, օգնության խնդրանքով։ Մեր ձեռնարկությունում արդեն երկրորդ տարին է անձնակազմի խիստ զտումներ են տեղի ունենում ազգային պատկանելիոթյան հետ կապված։ Աշխատանքից ազատվում են բոլոր նրանք, որոնք ունեն հայկական ազգանուններ։  

Ամեն բան սկսվեց 2018 թվականին։ Առաջին զտումը կատարվեց երկու ծառայություններում՝ Փոխադրումների կազմակերպման ծառայությունում եւ ավիացիոն անվտանգության ծառայությունում։

Կիրառվել են վախեցնելու եւ հարկադրելու մեթոդները, իսկ հետո արդեն, ովքեր որ չեն համաձայնել կրճատվել, պարզապես հեռացրել են աշխատանից, թեեւ անձնակազմերի փոփոխություն որպես այդպիսին չէր իրականացվում եւ ազատվածների փոխարեն ընդունելությունները մինչեւ օրս էլ շարունակվում են։

Սակայն հայկական ազգանուններով անձանց աշխատանքի ընդունելու հարցում թեկնածությունները կամ առհասարակ չեն դիտարկվում, կամ էլ հրաժարվում են ընդունել առանց պատճառների մասին խոսելու կամ հիմնավորման։ Արդյունքում այս երկու ծառայություններում իրականացված զտումների հետեւանքով գործազուրկ դարձավ 70 մարդ, որոնց մեջ կան նաեւ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, մարտական գործողությունների վետերաններ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլն։

Այսօրվա դրությամբ արդեն օդանավակայանից ազգային պատկանելիության հիմքի վրա կրճատումները տարածվում են բոլոր ստորաբաժանումների վրա։  Կոլեկտիվի ընդհանուր ժողովներում հայտարարում են, որ նույնիսկ ռուսական ազգանունով սակայն հայկական արմատներով աշխատակիցները պետք է ազատվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը, իսկ եթե չհամաձայնեն ազատվել, ապա վախեցնում են կարգապահական տույժերում եւ նույնիսկ հավելյալ դրույքներ են առաջարկում մնացածներին, միայն թե ազատեն։ Մի քանի ամսում այնքան մարդու են կարգապահական տույժի ենթարկել, որտքան չի եղել օդանավակայանի գոյության ողջ պատմության ընթացքում։

Բոլոր աշխատակիցները պարզապես շոկի մեջ են տեղի ունեցող զարգացումներից, երբ հալածվում են հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիները։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով ապրել են ավելի քան հարյուր ազգությունների ներկայացուցիչներ՝ խաղաղության եւ փոխհասկացողության պայմաններում։ Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը եւ միջազգային կարգի սպասվող միջոցառումների առկայությանը, ինչպիսիք ենք՝ «Ֆորմուլա 1»-ի Սոչիի Գրան պրին, Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը եւ այլն, օդանավակայանի ղեկավարությանը այս իրավիճակն ամենեւին չի վախեցնում քանի որ կարող են լինել խափանումներ, անվտանգ թռիչքների խախտումներ, քանի որ ազատվում են նույնիսկ նրանք, ովքեր ունեն բարձր որակավորում եւ ավիացիոն կրթություն։

Նրանց մեծ մասը առաջին տարին չէ, որ աշխատում են Սոչիի օդանավակայանում եւ նրանց շնորհիվ բարձր կարգի սպասարկում է ապահովվել 2014 թվականի Օլիմպիական եւ Պարա-օլիմպիական խաղերը, Համաշխարհային ռազմական խաղերը, Աշխարհի առաջնությունը, «Ֆորմուլա 1» Գրան պրին, Ռուսաստան-ԱՍԵԱՆ համաժողովը, եւ այլ բազմաթիվ միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել Սոչիում։ Շատերն արժանացել են պարգեւների ու շնորհակալագրերի Տրանսպորտի նախարարության, Ռոսավիացիայի եւ նույնիսկ Ռուսաստանի նախագահի կողմից։ Աշխատանքից ազատում են նույնիսկ «Սոչիի օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Բեգիյան Վլադիմիր Նիկոլաեւիչի եղբորը․ Վլադիմիր Բեգիյանը  անցյալ տարի զոհվել էր, փրկելով «ՅՈՒՏէյր» ընկերության այրվող ինքնաթիռի ուղեւորներին փրկելով, որը դուրս էր եկել թռիչքուղուց։ Բեգիյանը հետմահու պարգեւատրվել էր «Խիզախության» մեդալով, ով Բեգիյանների ընտանիքին փոխանցել էր ՌԴ Տրանսպորտի նախարարն անձամբ։

Աշխատանքից ազատված պրոֆեսիոնալներին փոխարինում են անուս եւ փորձառության պակաս ունեցողներով՝ շատ ավելի բարձր աշխատավարձով․ նրանց համար միեւնույնն է՝ ով էլ լինի լավ է, միայն թե հայ չլինի։ Ոչ մեկը չի էլ ուշադրություն դարձնում այն մարդկանց վրա, ովքեր իրենց ողջ կյանքն են տվել ավիացիային, աշխատել են Սոչիի օդանավակայոնւ մի քանի տասնամյակ, անկախ ընտանեկան դրությունից, եւ այլ պայմաններից, նրանց թողնելով առանց գոյության միջոցների։

Մենք եւ մեր կոլեգաները, որոնց նույնպես վրա է հասնելու աշխատանքը կորցնելու վտանգը, հանդիսանում ենք Ռուսաստանի քաղաքացիներ, Սոչիի բնիկներ, իրական հայրենասերներն ենք մեր երկրի  եւ նվիրումով ծառայել ենք մեր երկրի ավիացիոն ոլորտին ու խնդրում ենք Ձեզանից լուծել այս հարցը եւ դադարեցնել հայերի հանդեպ վարվող խտրականությունը Սոչիի օդանավակայանում։ Մենք պարզապես ուզում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքները եւ լինել վտահ, որ մեր երեխաների եւ թոռների ապագան կայուն է։ Խնդիրը առնչվում է այժմ դեռ աշխատող 200 աշխատակիցների եւ արդեն ազատված 100 աշխատակիցների, եւ եթե հաշվի առնենք նաեւ նրանց ընտանիքների անդամներին, ապա խնդիրը կառնչվի առնվազն հազար մարդու։