Վարանի տրանսֆերը վաճառքի ենթակա չէ․ Զիդան

Վարանի տրանսֆերը վաճառքի ենթակա չէ․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մազիչ Զինեդին Զիդանը հերքել է տեղեկությունները, թե թիմի ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը առաջիկա տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ կարող է հեռանալ Մադրիդից։

«Իհարկե, Ռաֆայել Վարանի տրանսֆերը վաճառքի ենթակա չէ: Սա միայն իմ կարծիքը չէ: Վարանն ակումբի մի մասն է: Մենք հաջողակ ենք, որ կարողացել ենք նրա նման ֆուտբոլիստ ձեռք բերել: Ակումբի, մարզչի, անձնակազմի համոզմունքն այն է, որ Վարանի տրանսֆերը չի վաճառվում և վերջ։ Իսկ ո՞վ ասաց, որ Վարանը ուզում է հեռանալ, նման բան չկա, կարող եք ինքներդ նրան հարցնել»,- ասել է Զիդանը տված վերջին հարցազրույցի ժամանակ։