Ավարտեցին առակը, ափսոս էր նապաստակը

Ավարտեցին առակը, ափսոս էր նապաստակը

Կար չկար մի նապաստակ
Նա ապրում էր ծառի տակ,
Հենց որ ծառը կտրեցին,
Փախավ ,նստեց թփի տակ:
Կար չկար մի նապաստակ,
Նա ապրում էր թփի տակ
Հետո թուփը պոկեցին,
Փախավ նստեց խոտի տակ:
Կար չկար մի նապաստակ,
Նա նստած էր խոտի տակ,
Հետո խոտը հնձեցին,
Մնաց բաց երկնքի տակ:
Բայց ասում էր նա խրոխտ
Իր գազարը կրծելով`
Ծառը հին էր ու փտած,
Թուփը կարճ էր ու դեղնած,
Իսկ դե խոտը հնձվելու էր ,
Դա այդպես էր որոշված:
Դեռ շատ այդպես կխոսեր
Նապաստակն իմաստասեր,
Դեռ բազմաթիվ ճշմարիտ,
Ու համոզիչ բաներ կասեր,
Բայց գորշ գայլը մի կողմից
Ու որսորդը մյուս կողմից
Ավարտեցին առակը,
Ափսոս էր նապաստակը:
Լաֆոնտեն:

Գրականագետ Անուշ Սեդրակյան