Ի՞նչ են պահանջում գեներալ Մանվելի դատավոր դստերից

Ի՞նչ են պահանջում գեներալ Մանվելի դատավոր դստերից

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։ Քիչ առաջ ԲԴԽ-ն քննում էր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունում
հարցուցված կարգապահական վարույթը։

«Դատավորն իրեն մակագրված «Վեոլիա–Ջուր ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հրանտ Գրիգորյանի» գործով գումարի բռնագանձման պահանջի մասին համապատասխան համարի քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու համապատասխան հիմքերի պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը։ Միաժամանակ, դատավորը կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը, մեր կարծիքով, այլ վարքագծի կանոնի խախտում է պարունակում։ Մի շարք նորմեր ենք մատնանշել»,-ասել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը:

«Որքանով է ճիշտ հորեղբոր տղայի գործով որոշում կայացնելը:Այն, որ Ձեր հորեղբոր տղայի դեմ որոշում եք կայացրել, արդյո՞ք դա արդարացում է վարքականոնի իմաստով»,- ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

 «Ես նրա դեմ չեմ կայացրել։ Ես արդարադատություն եմ իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով: Ու ես չեմ իմացել, որ քաղաքացիական գործով անցնողը հորեղբոր տղա է»,- ասել է Գրիգորյանը: