Բանակի մասին «կեղծ լուրեր» տարածողների ունեցվածքը կբռնագանձեն 

Բանակի մասին «կեղծ լուրեր» տարածողների ունեցվածքը կբռնագանձեն 

Ռուսաստանի Պետական Դումայում ներդրվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ՌԴ Զինված ուժերի դեմ «կեղծ լուրեր» տարածողներին պատկանող ունեցվածքը բռնագանձել։ Օրենքի նախագիծը կազմվել է Դումայում ներկայացված բոլոր ֆրանկցիաները ներկայացնող պատգամավորների կողմից՝ գլխավորությամբ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի։

Նախագիծը նախատեսում է համապատասխան փոփոխություններ իրականացնել ՌԴ Քրեական օրենսգրքում։ Եթե այն ընդունվի, ապա հնարավոր կլինի ռուսական բանակի դեմ «կեղծ լուրեր» տարածողների դրամական միջոցները, արժեքավոր իրերը կամ այլ տեսակի գույքը, որը նախատեսված է ընդդեմ ՌԴ հանցավոր գործունեությունը ֆինանսավորելու համար կամ արդեն իսկ այդ նպատակին է ծառայեցվում, բռնագանձել հօգուտ պետության։

Միաժամանակ, օրենքի նախագիծը թույլ է տալիս դատարանի վճռով ռուսական բանակի դեմ «կեղծ լուրեր» տարածողներին ծայրահեղականության կոչ անողներին, նացիզմի վերակենդանացմանը նպաստողներին եւ այլն, զրկել պատվավոր կոչումներից։