ՌԴ ՊՆ-ի դեմ ծրագրված ահաբեկչություն է կանխվել

ՌԴ ՊՆ-ի դեմ ծրագրված ահաբեկչություն է կանխվել

Բառնաուլում ՌԴ ԱԴԾ Ալթայի երկրամասի վարչության աշխատակիցները ձերբակալել են մի քաղաքացու, ով փորձել է քաղաքում ահաբեկչություն իրականացնել։ Նա մտադրվել է Մոլոտովի կոկտեյլով հրկիզել ՌԴ ՊՆ օբյեկտներից մեկը, գրում են ռուսական ԶԼՄ-ները։

«[Բառնաուլի բնակիչը], արգելված կազմակերպության «կուրատորի» հանձնարարությամբ, պատրաստել է հրկիզող խառնուրդների զինանոց՝ «Մոլոտովի կոկտեյլներ», որոնց օգնությամբ նա պետք է հրկիզեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։ 

Ահաբեկչության փորձ կատարելիս տղամարդը ձերբակալվել է օպերատիվ աշխատակիցների կողմից»,- նշել է ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը։

Տղամարդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ նա ընդունել է իր մեղքը։