Եվս 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն՝ Կիևին․ ԵՄ-ի որոշումը

Եվս 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն՝ Կիևին․ ԵՄ-ի որոշումը

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են 5 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

«Այսօր ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել 5 միլիարդ եվրոյով բարձրացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական առաստաղը և այդ համալրումը հատկացնել Ուկրաինային՝ ստեղծելով Ուկրաինայի աջակցության հատուկ հիմնադրամ», - ասվում է հայտարարության մեջ: