Փաստաբանի քննիչ որդուն հեռացրել են աշխատանքից, քանի որ հայրը պահանջում է գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ

Փաստաբանի քննիչ որդուն հեռացրել են աշխատանքից, քանի որ հայրը պահանջում է գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության անգործության, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Քիչ առաջ փաստաբան Մարտիրոսյանը տեղեկացրեց , որ որդուն, որը քննիչ է աշխատում,  ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել զուտ նրա համար, որ ինքը՝ Հակոբ Մարտիրոսյանը Արծվիկ Մինասյանի հետ  դատախազության անգործության առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատարան, որով գլխավոր դատախազին մեղադրում է Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով գործ չհարուցելու համար։