Ինչ տեղեկություններ է Սեյրան Օհանյանը փոխանցել հանձնաժողովին

Ինչ տեղեկություններ է Սեյրան Օհանյանը փոխանցել հանձնաժողովին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այսօր հրավիրված էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, շուրջ 3.5 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշակի տեղեկություններ է փոխանցել հանձնաժողովին։

«Որոշակի տեղեկություններ լրացվեցին տարբեր օղակներում՝ ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներում, որ հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար»:

Նախկին նախարարը նաև տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը հետագայում պետք է փոխանցվի ՊՆ-ին, որպեսզի  հանձնաժողովի փորձագետների ու նախագահի հետ միասին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ  տարվեն։«Այդքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն վաղուց չէի ստացել»,- ասաց նա։