Չէինք ուզում հավաքականներին միանալ երեք անընդմեջ պարտություններից հետո

Չէինք ուզում հավաքականներին միանալ երեք անընդմեջ պարտություններից հետո

Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Հարի Քեյնը անդրադարձել է  ԱՊԼ հերթական տուրի շրջանակում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակին։

«Բոլորդ գիտեք մեր վերջին անհաջողությունների մասին։ Մենք ուղղակի պարտավոր էինք հաղթել գոնե այս խաղում, որպեսզի բարելավեինք մեր հոգեբանական վիճակը։ Բացի այդ, չէինք ուզում հավաքականներին միանալ երեք անընդմեջ պարտություններից հետո։ Այո, մենք արժանի էինք այս հաղթանականին, քանի որ հիանալի էինք գործում, իսկական ֆուտբոլ ենք խաղացել։ Իսկ նախորդ շաբաթը, կրկնում եմ, խայտառակություն էր մեզ համար»,- ասել է ուելսցին տված վերջին հարցազրույցի ժամանակ։