Հարյուր տարի առաջ

Հարյուր տարի առաջ

Սողոմոն Թեհլերյան- 125

1921թ մարտի 15-ին կրակոց հնչեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, գետնին տապալվեց հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշան: Եվրոպայի առաջադեմ հասարակության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրեց հայ վրիժառու Սողոմոն Խաչատուրի Թեհլերյանին: Ս. Թեհլերյանը ծնվել է 1896թ. Ապրիլի 4-ին Էրզրումի նահանգի Դարանաղի գավառի Ներքին Բագառիճ գյուղում: Նա 1912-ին ավարտել է Երզնկայի Կենդրոն վարժարանը:  Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես վերադարձել է Հայաստան, կռվել Անդրանիկի գնդում: 1918-ին մարտերում վիրավորել է, տեղափոխվել Թիֆլիս: 1918-19թթ սովորել է Ներսիսյան դպրոցում: 1919թ: մեկնել է հյուսիսային Կովկաս, այնուհետև Կոստանդնուպոլիս: Հետո դահիճ Թալեաթի հետքերով եղել է մի շարք երկրներում, նրան գտնելով Բեռլինում: Ազգի կատմամբ իր պարտքը պատվով կատարած Սողոմոն Թեհլերյանն իր երկրային կյանքն ավարտել է ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկոյում 1960թ. Մարտի 23-ին:

 ... Ալավերդու համայնքի ավագանու 29.04.2015թ. թիվ 17Ա որոշմանը համապատասխան Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ տանող ճանապարհը՝ Երևանյանը խճուղու կամրջից մինչև Սանահին Սարահարթ թաղամասի Պղնձագործների և Գայի փողոցների հատման կետը անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անվամբ: Վերջին ժամանակներում այդ փողոցում ստեղծվում են նոր կառույցներ, որոնք հնչեղ ու կիրառական են դարձնում անվանակոչությունը։ Կարծում եմ նաև այդ անվանակոչությունը օգնում է, որ մոռացության չտրվի մեծ հայորդու ծննդյան 125-ամյակը ու հարյուր տարվա վաղեմությամբ նրան սխրանքը:

Առաջարկում եմ ապրիլի 4-ին նրա հիշատակին նվիրել քայլերթ կամ ավտոերթ նրա անվան փողոցում, ծաղիկներ խոնարհելով փողոցի սկզբնամասում և վերջնահատվածում:

Վաղարշակ Ղորխմազյան