Պետրակովը՝ վաղվա խաղի մասին

Պետրակովը՝ վաղվա խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը դժվար հանդիպում է ակնկալում Լատվիայի դեմ:

«Լատվիան վատ թիմ չունի: Հասկանալի է, որ նրանք ամբիցիաներ ունեն և մեզ առաջիկայում դժվարին հանդիպում է սպասվում»,- այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետրակովը:
Խոսելով Հայաստանի ազգային թիմի նորեկ Էդգար Սևիկյանից` մասնագետն ընդգծել է, որ դրական տպավորություններ ունի հայ ֆուտբոլիստից: 

«Մեզ առաջիկայում ամենակարևոր հանդիպումն է սպասվում: Հենց այս խաղից շատ բան է կախված»,-ասել է նա:

 Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։