Որոշում է կայացվել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Որոշում է կայացվել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Հանրահայտ մարզական լրագրող Նիկոլո Սկիրան նոր մանրամասներ է հաղորդել «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ։ Լրագրողի պնդմամբ՝ իտալական ակումբի ղեկավարությունը արդեն որոշում է կայացրել ու պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարի հետ։ Խոսվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։