Հավը երազում միշտ կորեկ է տեսնում

Հավը երազում միշտ կորեկ է տեսնում

Իսրայելին «ծնել» է ԱՄՆ-ը, «միս ու արյուն» տվել Ռուսաստանը: Ու, հիմա, մի անկապ կապի նախկին նախարար հավի նման քնել ու երազում կորեկ է տեսել. թե, գիտեք, «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շահառուները կլինեն Իսրայելը, ԱՄՆ-ը, Եվրոպան և Թուրքիան։ Ամենամեծ պարտվողները կլինեն Ռուսաստանն ու Իրանը, որոնք կկորցնեն իրենց ազդեցության գոտիները: Մոսկվայում վերջին բանակցություններից հետո Կրեմլի համար կարող էր շանս լինել մի փոքր բարելավելու իր իմիջը: Այնուամենայնիվ, խաղաղության համաձայնագրից հետո Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա կվերացվի։ Սա մեծ հաղթանակ կլինի Իսրայելի համար»։ 

Ստացվում է, որ տարածաշրջանից հայերի դուրսմղումը ոչ թե թուրքերի, այլ հրեաների ծրագիրն է: Իսկ միամիտ հայերս դրանում մեղադրում ենք «խեղճ» թուրքերին: Հայաստանը մի կողմ, բայց մի՞թե պետք է այդքան ռուսատյաց կամ իրանատյաց լինել՝ չհասկանալու համար, որ երազում տեսած կորեկով նույնիսկ հավերին կերակրել չի լինի, էլ ուր մնաց թե աշխարհի իմաստուն մարդկանց: 

Ինչպես հավաքական Եվրոպան դրդեց, որպեսզի Ռուսաստանը ձեռնարկի հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, այդպես էլ Իսրայելի ոչ խելամիտ քաղաքական գործիչներն են դրդելու Իրանին՝ ձեռնարկելու համանման գործողություն, ինչից հետո Միջերկրական ծովի մակերեսը կընդլայնվի մի 20 հազար քառակուսի կիլոմետրով…
Հանդիպակաց հարցադրում. ինչու Իսրայելը չի կարող խաղաղության պայմանագիր կնքել Իրանի հետ: Պատասխան. Իսրայելի քաղաքական էլիտան ցանկանում է ցեղասպանել իրանցիներին, ինչպես ժամանակին իրենց նախնիների հետ վարվել են գերմանական նացիստները: Սա այն դեպքն է, որ նախկիներին կարելի է ընկալել դրական իմաստով, ափսոսանքով: Եթե Հայաստանում նախկիններն այուբկարաներ են, ապա նրանց ճնշելը, նույնիսկ՝ ոչնչացնելն արդարացված կարող է դիտվել:

Գագիկ Վարդանյան