Բնակավայր ենք ազատագրել, գերիներ վերցրել․ Ուկրաինայի ՊՆ

Բնակավայր ենք ազատագրել, գերիներ վերցրել․ Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Զապորոժիեի մարզանի Պյատիխատկի բնակավայրի ազատագրման մասին տեղեկությունը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա խոսքով՝ Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում երկու շաբաթվա հարձակողական գործողությունների ընթացքում Տավրիայի զորքերի խմբի ստորաբաժանումները ազատագրել են ութ բնակավայր՝ Նովոդարովկա, Լևադնոյե, Ստորոժևոյե, Մակարովկա, Բլագոդատնոյե, Լոբկովոյե, Նեսկուչնոկե, Պյատիխատկի։

«Ընդհանուր առմամբ, Տավրիայի ուղղությամբ մեր ստորաբաժանումները հակառակորդի խորքերում առաջ են անցել մինչև 7 կմ, հարավում ազատագրված տարածքը կազմում է 113 քառ. կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Վերջին շաբաթվա ընթացքում ռուսները զգալի կորուստներ են կրել: Մասնավորապես, անցած շաբաթ հակառակորդի կորուստները բոլոր ուղղություններով կազմել են ավելի քան 4600 սպանված և վիրավոր: Բացի այդ, ավելի քան 80 ռուս զինվոր գերի է ընկել մեր պաշտպանների կողմից»,- ասել է Մալյարը: