Գազի գինը նոր ռեկորդ է սահմանել

Գազի գինը նոր ռեկորդ է սահմանել

Այս տարվա հոկտեմբեր ամսվա համար TTF բորսայական ինդեքսը գազի համար ICE Futures բորսայում կազմել է 755 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Օգոստոս ամսվա համար TTF ինդեքսը կազմել է 533 դոլար հոկտեմբերի սկզբին՝ 658 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գնաճի գլխավոր գործոնը՝ գազի պաշարների ցածր մակարդակն է Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններում։