Ինչու՞ Օսիպյանի նկատմամբ կիրառվեց Նիկոլի «կալցո օպերացիան»

Ինչու՞ Օսիպյանի նկատմամբ կիրառվեց Նիկոլի «կալցո օպերացիան»

Ազգային ժողով երթի ժամանակ մեկ էլ տեսա կողքովս Օսիպյանն է քայլում։ Գլխովս առաջին միտքը որ անցավ, սա էր՝ ինչքա՜ն եմ նախկինում քեզ քննադատել, հիմա այնպես է ստացվել, որ քեզ հետ նույն  ուղղությամբ ենք գնում։ Երկրորդ բանը որ մտածեցի՝ նրա հետ կողք կողքի նկարվելն էր։ Մի լավ կծիծաղեմ մեզ վրա։ Մինչ հեռախոսս էի փնտրում, ոստիկանական մեքենա կար կանգնած՝ մի քանի տասնյակ ոստիկաններով շրջապատված, Օսիպյանը նրանց մոտեցավ՝ ջերմագին  ողջագուրանքով։

Սովորաբար ես այն լրագրողներից չեմ, ովքեր «տիզի պես կպնում են մարդուն», ամենաանհարմար պահին փորձում խոսել կամ նրա հետ սելֆի անել։ Ոտքս մի քիչ «կախ գցեցի» , Ազգային ժողովի մոտ էինք, բայց հետևից եկող մարդիկ ինձ առաջ տարան, ու ես, արդեն քիչ հեռվից տեսա Օսիպյանին՝ ոստիկանների հետ ջերմ զրուցելիս։ Հետո կորավ իրենց մեջ, ու չհասցրի նկարվել նրա հետ։ Բայց ասեմ, որ առաջին բանը, որ անցավ մտքովս սա էր՝ Նիկոլին իր վարձու ոստիկանները կտեղեկացնեն, որ նախկին ոստիկանապետին ջերմ ողջագուրանքով, ձեռքսեղմումով  ընդունեցին իր գործընկերները։ Նիկոլի ․․ աչքերն էլ արյունով կլցվի,, ու կմտածի, որ իր ոտքերի տակից հողը կսահի, եթե ոստիկանությունն արդեն բարի տրամադրվի ցուցարարների նկատմամբ։ Չէ՞ որ նախկին ոստիկանապետն էլ էր ցուցարար։ 

Հաջորդ երթի ժամանակ Օսիպյանի նկատմամբ կիրառվեց Նիկոլի «կալցո օպերացիան»։ Չէի սխալվել։